Ոչ սթափ վիճակով մեքենա վարելու համար ոստիկանները բերման են ենթարկել օլիմպիական խաղերի 18-ակի չեմպիոն, Միացյալ Նահանգների հպարտություն Մայքլ Ֆելպսին: Ալկոհոլի քանակը լեգենդար լողորդի արյան մեջ թույլատրելի նորման գերազանցել է երկու անգամ: Հայկական տարբերակով թերևս հնարավոր լիներ ինչ-որ բան անել, սակայն միջադեպին ծայրահեղ բացասաբար է արձագանքել հասարակությունը: Այն զայրացած է, իսկ Ամերիկայում նրա ձայնը, ի տարբերություն որոշ երկրների, լսել գիտեն:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ